Մեր մասին

ECOpack դիզայն ստուդիան գործում է 1999 թվականից՝ ծավալելով լայն գործունեություն։ Համագործակցելով ինչպես Հայաստանյան, այնպես էլ արտասահմանյան կազմակերպությունների հետ (Ռուսաստան, Ֆրանսիա, Բելգիա, Հոլանդիա, Վրաստան, Ղասախստան, Կանադա և այլն) մենք վստահաբար կարող ենք ասել, որ ECOpack հանդիսանում է առաջատարներից մեկն իր ոլորտում։

Մենք առաջարկում ենք մեր պատվիրատուներին բարձրակարգ սպասարկում բիզնեսի ոլորտում՝ օգնելով նրանց սկսած բրենդինգից մինչև համապատասխան սարքերի ձեռք բերում՝ բիզնես սկսելու համար։ Մեր թիմը մեծ սիրով լսում է յուրաքանչյուր պատվիրատուի ցանկացած պահանջ և իրականացնում այն՝ շեշտը դնելով բացառիկության վրա։ Օգնում ենք նույնիսկ մեր մատուցած ծառայություններից դուրս, քանի որ ECOpack բրենդը համագործակցում է մի շարք կազմակերպությունների հետ ովքեր կարող են մեր միջոցով օգտակար լինել մեր հաճախորդներին։

Ծառայությունները, որոնք մենք մատուցում ենք, հետևյալն են՝ Բրենդինգ, Գրաֆիկ դիզայն, Լոգոների ստեղծում, Արդյունաբերական դիզայն, Խմբագրական դիզայն, Ռեբրենդինգ, Բացառիկ տուփերի ստեղծում: Մեկանգամյա օգտագործման բաժակների, տարաների և թղթյա տոպրակների արտադրություն։ Արտադրական սարքերի վաճառք, արտադրություն սկսելու աջակցում։

Մենք օգնում ենք տարբեր կազմակերպություններին գտնելու իրենց յուրահատուկ ոճը շուկայում։

Մեր գործընկերները