Ինչ ենք անում և ինչ կարող ենք առաջարկել

  Այս բաժնում առաջարկում ենք ծանոթանալ մեր ծառայությունների հետ: Կարող եք իմանալ ինչ ուղղություններով ենք աշխատում և ինչ աշխատանքներ ենք պատրաստ կատարել բարձր որակի: Մենք մասնագիտացված ենք` գրաֆիկ դիզայնի, արդյունաբերական դիզայնի, կայքի դիզայնի և մի շարք այլ դիզայներական ծառայություններում:


1. Ֆիրմային ոճի, ապրանքանշանների ստեղծում
2. Փաթեթի, պիտակի, տուփի դիզայն
3. Տուփի, փաթեթի, արկղի գծագրում և օրինակի պատրաստում
4. Գովազդային պաստառի, բրոշյուրի, կատալոգի և օրացույցի             դիզայն
5. Կայքերի դիզայն (web design)
6. Ապակյա և PET շշերի (տարաների) նախագծում
7. Կլիպարտներ պատրաստում (վեկտոր և նկար վիճակում)
8. Արտաքին գովազդի (վահանակների) դիզայն
9. Արդյունաբերական դիզայն

    Ինչպես նաև.
պատրաստի դիզայնների նախատպագրական մշակում և ուղղում` օֆսեթ, ֆլեքսոգրաֆիկ և մետաքսե (шелкография) տպագրության համար:

 



Ո՞վ եք դուք

Հաջողակ գործարար, թե անհաջողության հետ համակերպված մարդ

( Երբ գործարարի համար իր իսկ սեփական գործը դառնում է ծանր բեռ, նշանակում է եկել է փոփոխություններ կատարելու ժամանակը )

  Ձեր ապրաքատեսակին գնորդի ուշադրությունը գրավելու համար օգնության է գալիս հիմնական մարկետինգի գործիքը` դա է մասնագիտորեն մշակված փաթեթը: Փաթեթը պետք է բացի պոտենցիալ գնորդի համար ապրանքի հիմնական առավելությունները, շեշտելով ապրանքանիշի առժեքները:
  Եթե Ձեր ապրանքանիշը ունի մրցունակ որակ, բայց սկսում է կորցնել իր տեղը շուկայում, ուրեմն եկել է ժամանակը մտածել արտաքին տեսքի /փաթեթի/ փոփոխության մասին: Երբ Դուք գտնվում եք նույն աստիճանին /գին և որակ/ ինչ Ձեր մրցակիցները, Դուք կարող եք եկամուտ ստանալ միայն լավ մտածված փաթեթավորման հաշվին:

Համի Վարպետ Պահածոներ ԹոփՍան Մրգային լավաշներ "Տավինկո" կոնյակի շիշ Natural Products Մուրաբաներ Ջուզեպպե Կրոստինո Կոմպոտ Fruttomix Կակաո Զով Ջուր Պիտակների դիզայն Ապակե շիշ տաք նստացվող պիտակով



 

 


 

Ձեր քայլերը.

Տարբերակ 1`  եթե դուք ունեք անվորակ արտադրանք և ուզում եք շուկայում տեղ գրավել լավ դիզայնի շնորհիվ` ոչինչել չի ստացվի: Պետք է մտածել և ապրաքատեսակի որակի մասին: Դիզայնի համար առնում են մեկ անգամ, երկրորդ անգամ նաև որակի համար:
Տարբերակ 2`  եթե դուք ունեք լավ, որակյալ արտադրանք, բայց անորակ և ոչ մրցունակ փաթեթ և ցանկություն չունեք այն փոխել, որովհետև նա անձամբ Ձեզ դուր է գալիս`  հավատացեք, որ շուկան իրանն է թելադրում և Ձեր կարծիքը չի հարցնում: Ավելի լավ է վստահեք մասնագետներին:

Տարբերակ 3`  դուք ունեք լավ, որակյալ արտադրանք և ունեք ցանկություն շուկայում լինել առաջատար ու պատրաստ եք փոփոխությունների ` ուրեմն Դուք մեր հաճախորդն եք: Մենք ուրախ կլինենք Ձեզ հետ համագործաքցել:

   Յուրաքանչյուրը պետք է զբաղվի իր գործով և պրոֆեսիոնալ ձևով